News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում աշնանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ դա անդրադառնում է նաեւ Ջավախքի հասարակական կյանքի վրա: Այս մասին, այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը, հիշեցնելով, որ այնտեղ տեղի են ունեցել նոր ձերբակալություններ, մասնավորապես, հետախուզում է հայտարարվել Մելիք Ռաիսյանի նկատմամբ, ով նախկինում եղել է Սահակաշվիլիի կուսակցության շարքում, երկու անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն վերջին երկու տարում դարձել է ընդդիմադիր:

Իսկ մյուս ընդդիմադիր` Գեորգի Մխչյանն արդեն ձերբակալվել է: Ըստ Շիրակ Թորոսյանի, նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվում գրասենյակային տարածքը ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիային հատկացնելու համար: «Այս օրերին մի շարք գործիչներ մտահոգություն են հայտնել այս ամենի կապակցությամբ: Բանտից Չախալյանը եւս արձագանքել է, առաջիկայում եւս հայտարարություն կլինի»,- ավելացրեց Շիրակ Թորոսյանը:

Անդրադառնալով Վրաստանի վարչապետի պաշտոնում Վանո Մերաբիշվիլիի նշանակմանը, Թորոսյանը նշեց, որ Վրաստանի նոր վարչապետն ուժեղ անձնավորություն է, միաժամամանկ նկատելով, որ նա, ճիշտ է, մեծ բարեփոխումներ է իրականացրել, բայց ոչ Ջավախքի հարցում:

Շիրակ Թորոսյանը հույս հայտնեց, որ Մերաբիշվիլին Ջավախքի հարցում եւս դրական փոփոխությունների ձեռնամուխ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ