Հուլիսի 2-ին, ժամը 03.00-ին, Մեղրի-Երեւան ճանապարհի 331-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին, ժամը 04.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին, ինչի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 18.30-ին, Իսակովի պողոտայում «Մերսեդես-180 մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-523»-ի: «ԲՄՎ-523»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 20.15-ին, Երեւան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի հատվածում, իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 3-ին, ժամը 00.40-ին, Աթենքի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: