Եգիպտոսը կարող է իշխանության փոխանցման այն ճանապարհով գնալ, ինչ Թուրքիան` ռազմական խմբավորումից մինչեւ քաղաքացիական: Հուլիսի 3-ի մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը` Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պահպանում է Եգիպտոսում իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը, քանի որ Կահիրեին տրամադրվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կպահպանվի, իսկ այդ օգնությունը տարեկան 1,3 միլիարդ դոլար է, որը գնում է Եգիպտոսի բարձրագույն ռազմական ղեկավարության գրպանները:
Դա հանգիստ հարաբերություններ կպահպանի նախագահ Մուրսիի ղեկավարած Եգիպտոսի ներկայիս իշխանության եւ երկրի ռազմական ղեկավարության միջեւ: «Նորընտիր նախագահ Մուրսիի կողմից ջանքեր են դիտարկվում Եգիպտոսի ռազմական ղեկավարության հետ համաձայնության գալու ուղղությամբ, դա հետեւում է այն հաղորդագրությունից, որ Մուրսին չի խառնվի Եգիպտոսի ռազմական բյուջեին», – հավելել է Սաֆրաստյանը: