News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում Չարենի-64 հասցեում գտնվող 3 հարկանի շենքում, այսօր` հուլիսի 3-ին, ժամը 14:10-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նախնական տվյալներով, գազօջախի վրա գտնվող ապուրը թափվել է, ինչի հետեւանքով գազի արտահոսք է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է պայթյունի:

Կա 2 տուժած: Նրանք իրանցի երիտասարդ ամուսիններ են եւ վարձով են բնակվում նշված հասցեում:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ նրանք տեղափոխվել են այրվածքաբանության կենտրոն: Պայթյունից տուժել է բնակարանի խոհանոցը, հյուրասենյակը, սանհանգույցը:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ