News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր` հուլիսի 3-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Դերվիշին (նստավայրը՝ Աթենք):

Նախագահը շնորհավորել է դեսպանին եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում նրան կհաջողվի զարգացման դինամիկա հաղորդել հայ-ալբանական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին:

Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ կապերի ամրապնդման համար Սերժ Սարգսյանը կարեւորել է երկկողմ ակտիվ աշխատանքը եւ նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է փոխըմբռնման մթնոլորտում քննարկել բոլոր հարցերն ու առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Դեսպան Դաշնոր Դերվիշին նշել է, որ իր երկիրը վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում եւ, որպես դեսպան, կանի ամեն հնարավորը հայ-ալբանական հարաբերությունների ամրապնդման ուզարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ