News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարվա վերջում արդեն կգործարկվի մետալուրգիական նոր գործարանը, որը կառուցում է «Ասկե Գրուփ» ընկերությունը; Այդ մասին այսօր` հուլիսի 4-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա տեղեկացմամբ գործարանը կառուցվում է ավստրիական «Siemens VAI» ընկերության տեխնոլոգիայով:

ՀՀ կառավարությունը 3 տարով երկարաձգեց ներդրումային ապրանքների ներմուծման համար հաշվեգրված ավելացված արժեքի հարկի վճարումը «Ասկե Գրուփ» ընկերության համար: Ներդրումների ընդհանուր արժեքը 7.8 մլրդ դրամ է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, որ այս ծրագիրը գտնվելու է մոնիտորինգի ներքո եւ պետք է լայնորեն լուսաբանվի լրատվամիջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ