News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն հարաբերություններն առանց որեւէ կողմից նախապայմանների: Այդ մասին հուլիսի 4-ին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Ես լավ ծանոթ եմ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների պատմությանը, որ ծանրացած է անցյալով; ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ առանց որեւէ կողմից նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեր ընդհանուր հարեւան եւ Եվրամիության անդամության թեկնածու Թուրքիայի հետ կարող է ապահովել կայունությունը Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս»,- ասել է Ռոմպեյը` ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իորղությունների մասին, Հերման վան Ռոմպեյը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների միջազգային գնահատականները, որոնք թեպետ դրական են, սակայն հետագա բարեփոխումների անհրաժեշտություն կա:

ԵՄ-ն եւ Հայաստանը շարունակում են աշխատանքը երկկողմ պայմանագրերի` Ասոցացման պայմանագրի եւ Խորը եւ համընդգրկուն ազատ առեւտրի համաձայնագրի վրա: «Կարեւորագույն հարցերից է վիզային ռեժիմի մեղմացումը: Անհրաժեշտ է համբերություն եւ համակարգված աշխատանք: Այդ հարցին ավելի մեծ ուշադրություն է պահանջվում, քան այժմ: Կոչ եմ անում Հայաստանին`  հետեւել ժողովրդավարացման ուղուն եւ ամրապնդել օրենքի եւ ժողովրդավարական ինստիտուտների դերը»,- հավելել է նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ