News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայ համայնքը հայտնվել է բավականին լուրջ իրավիճակում: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ  սա առաջին նմանօրինակ դեպքն է, երբ Հայաստանն իր սփյուռքի մի մասի նկատմամբ պետք է իրականացնի կոնկրետ եւ շոշափելի քայլեր: «Այսօր մեր երկիրն իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստանի համապատասխան շրջանականներում մշակվում են մի քանի գործողության ծրագիր, որոնք անհրաժեշտության դեպքում կդրվեն շրջանառության մեջ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է սիրիահայերին տեղավորելու համար, եւ ժամանակը եկել է, որ ոչ թե Սփյուռքը կանգնի Հայաստանի կողքին, այլեւ Հայաստանը կանգնի Սփյուռքի կողքին: 

«Ցանկալի է, որ այդ համայնքը շարունակի ապրել Սիրիայում, նրանց տեղափոխումը Հայաստան պետք է լինի մահվան սպառնալիքից փրկելու համար»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նշենք, որ Սիրիայում արդեն մոտ 7 ամիս ընթացող բողոքի զանգվածային գործողությունների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է մոտ 2800 մարդ, անհետ կորել են մի քանի հազարը: Ցուցարարները պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը եւ քաղաքական բարեփոխումների իրականացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ