News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 20-րդ նստաշրջանի շրջանակներում, հունիսի 19-ին, Ավստրալիայի, Հունգարիայի, Նիգերիայի, Թաիլանդի եւ Ուրուգվայի ներկայացուցչությունները կազմակերպել են բարձրաստիճան միջոցառում` պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի կիրառման հարցում Մարդու իրավունքների խորհրդի կարեւոր դերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման կենտրոնում էին պաշտպանելու պատասխանատվության երկու հիմնարար «սյուները»` սեփական ժողովրդի պաշտպանելու պետության պատասխանատվությունը եւ միջազգային հանրության կողմից պետություններին իրենց բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցանքներից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ հանցանքներից պաշտպանելու հարցում օժանդակություն տրամադրելու  հանձնառությունը:

Քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կարեւորել է պաշտպանության պատասխանատվության սկզբունքը մարդկության անվտանգության համակարգում: Նշվել է, որ հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի  արդյունքում զոհվել է 1.5 մլն հայ եւ այդ պատճառով Հայաստանը ողջունում է մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանն ուղղված ցանկացած ջանք: Որպես այս առումով դրական փորձի օրինակ նշվել է Հայոց սփյուռքի եւ Հայաստանի միջեւ համագործակցության արդյունքում տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Անդրադառնալով քննարկվող  հիմնարար «սյուներին», ՀՀ պատվիրակությունը նշել է, որ 1.5 մլն հայերի կոտորածը պետության` սեփական բնակչությանը պաշտպանելու պատսախանատվության սկզբունքի ձախողումն է, իսկ 2.5 մլն հայերի փրկությունը, Հայաստանի, Հայոց Սփյուռքի եւ հայ ժողովրգի գոյությունը` միջազգային հանրության կողմից պաշտպանելու հանձնառության հաջողությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ