News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ ընտրություններին քվեարկած մարդկանց ընտրացուցակների հրապարակային լինելու պահանջն այդպես էլ մնաց բաց: Այս մասին այսօր` հուլիսի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ներկայացնելով ակումբի «Հանրային հսկողությունը ԱԺ ընտրություններում» ծրագրի արդյունքների ամփոփումը, որն իրականացրել է Քաունթերփարթ ինթերնեյշնլ-Հայաստանի (ԱՄՆ ՄԶԳ միջոցներով) աջակցությամբ:

Նրա խոսքով, անհասկանալի էր նաեւ, թե ինչպես 1.5 միլիոնից ավելի մարդ քվեարկել է 20 վարկյանը մեկ հաճախականությամբ: «Խտրականություն կար նաեւ ընտրողների իրավունքերի հետ կապված, քանի որ կես միլիոնից ավելի մարդ, որ բացակայում էր Հայաստանից հնարվորություն չունեցավ մասնակցել ընտրություններին»,-ասաց նա:

Բարսեղյանը հիշեցրեց ընտրությունների օրը երթուղայիններից բաժանվող 10-հազարական դրամները, ինչպես նաեւ նշեց, որ մի շարք գյուղապետեր շատ ավելի մեծ գումարներ են ստացել: «Ավելին կաշառք բաժանող կողմերը վերահսկել են գործընթացը, որ արդեն ընտրակաշառք վերցրած անձը երկրորդ անգամ ընտրակաշառք չստանա»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ Գյումրիում ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, պարտություն կրեց ընտրություններում, Բարսեղյանը նշեց, որ դա պայմանավորում են Գյումրիի քաղաքապետի վատ քարոզչությամբ:

Լեւոն Բարսեղյանն ընդգծեց, որ իրենց նպատակն է եղել Գյումրիում 79 ընտրատեղամասերում ունենալ մեկական լրագրող` ստեղծված իրավիճակին տիրապետելու համար:

Ծրագիրը 11 միլիոն դրամ է արժեցել, որից 7 միլիոնով գնել են լուսանկարչական ապարատներ: Մյուս 4 միլիոնը ծախսվել է տրանսպորտային միջոցների եւ օրապահիկների վրա:

Տպել
Ամենաշատ