News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարո Ղազարյանն ընտրվել է  Գլենդելի քաղաքացիական ծառայության հանձնաժողովի փոխնախագահ: Այդ մասին հայտնում է  «Asbarez»-ը: Ղազարյանը Փաստաբանների հայկական կոլեգիայի կառավարիչների խորհրդի նախագահն է, որն անդամներ ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Հայաստանում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Ասիայում եւ այլ վայրերում: Այդ մասին հայտնում է Փաստաբանների հայկական կոլեգիան: 

Գլենդել քաղաքի քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կոմիսարի պաշտոնում նշանակվելուց 7 ամիս անց Ղազարյանը Ջոն Գանտուսի կողմից նշանակվել էր  այդ նույն ծառայության փոխնախագահ: Ղազարյանը միաձայն ընտրվել է իր գործընկերների կողմից եւ անցել պարտականությունների կատարմանը:

Ղազարյանը նաեւ Լոս Անջելեսի Ազգային իրավաբանական քոլեջի դեկան է եւ իրավունքի պրոֆեսոր: Նա դասախոսություններ է կարդացել իրավապահ մարմիններում եւ հրավիրված դասախոս է եղել Քվանթիկոյի ՀԴԾ-ի Ակադեմիայում (Վիրջինիա նահանգ): Նա նաեւ Ազգային եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ