News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խնդիրն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նախկինը, այնպես էլ փոփոխված տարբերակը տարիների ընթացքում կյանքի չի կորցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ, ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը:

«Մասնավորապես, դա վերաբերում է երկրորդ հոդվածին, ըստ որի ժողովուրդն իր կամքն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ցավոք, երկրում ձեւավորվել է ընտրությունների կեղծման ավանդույթ: Ես բազմիցս եմ նշել, որ բոլոր ընտրությունների ժամանակ, բացառությամբ առաջին նախագահական ընտրությունների եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների, այս կամ այն չափով կեղծումներ եղել են: Հետեւաբար, առաջնահերթ խնդիրն այն է, որ Սահմանադրությունը հարգելու ավանդույթ ձեւավորվի: Կատարյալ Սահմանդրություններ չեն լինում: Կարեւորը հիմնական օրենքի կյանքի կոչումն է»,-ընդգծեց Դեմիրճյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ