News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` հուլիսի 9-18-ին երկշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո նախատեսվում է Կառավարության ամբողջական կազմի նշանակում: NEWS.am-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` այդ ժամանակ ամբողջ փաթեթով կնշանակվեն  բոլոր փոխնախարարները` Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններից, ինչպես նաեւ փոխմարզպետները:

Հնարավոր է Կառավարության մնացած կազմի հետ կապված հարցեր ՀՀԿ գործադիր մարմնի նիստին չքննարկվեն: Մեր աղբյուրները հայտնեցին, որ այս շաբաթ ՀՀԿ նիստ նախատեսված չէ: Հայտնի չէ, թե հաջորդ նիստը երբ է նշանակված եւ ինչ կքննարկեն: Ըստ ընթացակարգի` ամիսը մեկ ՀՀԿ-ն պետք է նիստ գումարի, իսկ նախորդ նիստը կայացել էր նախորդ շաբաթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի` 2012 թվականի հուլիսի 9-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը»:

Նշենք, որ հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են, ուստի արձակուրդը կտեւի ոչ թե 10 օր, այլ երկու շաբաթ:

Տպել
Ամենաշատ