News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Վատթարներից վատթարագույնը. աշխարհի ամենաբռնապետական հասարակությունները» վերնագրով հերթական` 2012 թվականի զեկույցը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: 

«Դրանում աշխարհի 195 երկրներն ու տարածքները դասակարգվել են  «վատթարագույն եւ դրան մոտ», «ոչ ազատ», «մասամբ ազատ» եւ «ազատ» խմբերի: Այս անգամ եւս Հայաստանը տեղ է զբաղեցրել «մասամբ ազատ» երկրների շարքում. Հայաստանում քաղաքական իրավունքները 7 միավորանոց համակարգով գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 4 միավոր (որքան բարձր է միավորը, այնքան ավելի բռնապետական է տվյալ երկիրը, եւ որքան ցածր այնքան ավելի ազատ): «Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է «ոչ ազատ»: ԼՂ-ում քաղաքական իրավունքները գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 5 միավոր: Նույն միավորներն ունի նաեւ Ադրբեջանը, որը նույնպես «ոչ ազատ» երկրների խմբում է: Ինչպեսեւ ՀՀ-ն, Վրաստանը եւս «մասամբ ազատ» երկրների շարքին է դասվել: Հարեւան երկրում քաղաքական իրավունքները գնահատվել են 4, իսկ քաղաքացիական ազատությունները 3 միավոր»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ