News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ պտտվող լուրերի, երեկ` օրվա երկրորդ կեսին, իր ոլորտի անվիճելի առաջատար Տիգրան Սարգսյանը հանդիպել է «շեֆերին» ու նրանց մոտ մի լավ դժգոհել նախարարական կորպուսից: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանր սկզբում շտապել է հանդիպել իր պաշտելի  հովանավոր Ֆլեշ Բարսեղին`Բարսեղ Բեգլարյանին ու նրա հետ ունեցած երկարատեւ զրույցի ընթացքում խիստ գանգատվել այն հանգամանքից, որ նախարարներն այլեւս անկառավարելի են դառնում եւ որ ճիշտ կլինի թեկուզ հենց այս պահին նրանցից մի քանիսին պաշտոնանկ անել: Ավելին, Սարգսյանն անգամ նրանց փոխարինողների տարբերակն է առաջ քաշել, այն է` նախարարներից ոմանց փոխել իրենց ոլորտի տեղակալներով, որպեսզի ՀՀԿ-ն 2013-ին ձայների կորուստ չունենա:

Վարչապետ Սարգսյանը նաեւ խոր ափսոսանք է հայտնել այն առիթով, որ ինքը սրանից մի որոշ ժամանակ առաջ լավ-լավ բաներ է ասել այսօր իրենց շատ վատ դրսեւորող նախարարների մասին: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ վարչապետ Սարգսյանը իր դժգոհությունները մեկ առ մեկ հնչեցրել է նաեւ Բաղրամյան 26-ում` պարզ բացատրելով, որ իր համար ընդունելի չէ որոշ նախարարների վարքագիծը: Իսկ թե կոնկրետ ո՞ր նախարարների ուղղությամբ է վարչապետը նշան բռնել եւ թե այս «օպերացիայի» ընթացքում կոնկրետ հարվածը ում կհասնի` կներկայացնենք  առաջիկայում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ