News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մի խումբ ռուս իրավապահներ եւ Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ հուլիսի 3-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջ հավաք են անցկացրել` պահանջելով ազատել Բաքվում ձերբակալված «Թոլիշի սադո» թերթի լրագրող Գիլալ Մամեդովին: 

Ակցիայի մասնակիցների շարքում է եղել  «Քաղաքացիական աջակցություն» հանձնաժողովի նախագահ, «Մեմորիալ» իրավաբանական կենտրոնի անդամ Սվետլանա Գաննուշկինան: 

Բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թալիշ լրագրող եւ իրավապաշտպան, աղմկահարույց  «Դե, ցտեսություն» տեսահոլովակի հեղինակ Գիլալ Մամեդովին մի շարք մեղադրանքներ են ներկայացրել պետության դավաճանության, ազգային, դասակարգային, սոցիալական եւ կրոնական ատելության հրահրման  համար:

1992 թվականին Մամեդովը ներգրավված է եղել Աբդոլի Ալի Համզալիի իրանական հատուկ ծառայությունների համագործակցությանը: Ինչպես նշվում է մամլո հաղորդագրությունում, լրագրողն զբաղվել է իրանական հատուկ ծառայություններին հետաքրքրող տեղեկությունների հավաքմամբ:

Մամեդովը թալիշյան ազգային շարժման ակտիվ մասնակիցներից եւ ղեկավարներից է: Ներկայումս նա գլխավորում է «Թոլիշի սադո» հրատարակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ