News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում կանցկացվի 2012 թվականի հուլիսի 1-ի նախագահական ընտրությունների քվեների կեսից ավելիի վերահաշվարկ:

143 հազար քվեատուփերից կբացվեն եւ  նորից կհաշվվեն ավելի քան 78 հազարը:  Ըստ նախնական գնահատման` ձայների վերահաշվարկը կարող է ավարտվել հուլիսի 5-ին: Մեքսիկական իշխանությունները կվերահաշվեն նաեւ Սենատի ընտրությունների քվեների 61%-ը եւ 60%-ը, որոնք ներկայացվել են մեքսիկական Կոնգրեսի Ստորին պալատի թեկնածուների համար, հայտնում է rbc-ն` հղում անելով AP-ին:

Ձայների վերահաշվարկ է պահանջել Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդերս Մանուել Լոպես Օբրադորը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում  99% քվեաթերթիկների հաշվարկից հետո: Լ. Օբրադորը  6,5%-ով հետ է մնում ընդդիմության թեկնածու Էնրիկե Պենյա Նիետայից, որը հավաքել է  38% ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ