News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կիեւում  մինչեւ հուլիսի 9-ը արգելել են զանգվածային ակցիաները: Նման որոշում է կայացրել ուկրաինական մայրաքաղաքի շրջանային դատարանը: 

Այդ ընթացքում ռուսերենի վերաբերյալ ընդունած  օրենքի կապակցությամբ չեն կարող անհամաձայնություն հայտնել  ազգայնական մի շարք կազմակերպություններ, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինան»: Գործակալությունը նաեւ նշում է, որ հուլիսի 9-ին իր ծնունդն է նշում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կնշի ծննդյան տարեդարձը:

Քաղաքապետարանում վստահ են, որ հանրահավաքների արգելքն անհրաժեշտ է. դրանք  սպառնում են քաղաքացիների անվտանգությանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ուկրաինական տան մոտ,  որտեղ սպասում էին Ուկրաինայի նախագահի մամլո ասուլիսին, բախումներ էին եղել ցուցարարների եւ «Բերկուտի» աշխատակիցների միջեւ: Արդյունքում մամլո ասուլիսը հետաձգվել էր, իսկ Կիեւում իսկական ծեծկռտուք էր սկսվել:

«Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին» օրենքը ենթադրում է  ռուսերենին տարաշածրջանայինի կարգավիճակի տրամադրում, այն Ուկրաինայում ընդունվել էր հուլիսի 3-ին եւ բողոքի ալիք բարձրացրել: 

Ներկայումս փաստաթուղթն սպասում է Ուկրաինայի նախագահի որոշմանը: Յանուկովիչը հայտարարել է, որ ստորագրելուց առաջ համաձայն է այն փորձաքննության ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ