News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պարզվել է երեկ` հուլիսի 4-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտվթարից զոհվածի եւ վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում «Օպել-Վեկտրա» մակնիշի 26 ՕՕ 723 համարանիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի  Խրիմյանի փողոցով երթեւեկելիս  կորցնելով կառավարումը,  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել մայթեզրի վրա գտնվող կրպակի մեջ:

Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնք էլ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հետ միասին մեքենայից դուրս են բերել վարորդ, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Լեւոն Թոփչյանին եւ ուղեւոր, նույն քաղաքի բնակիչ, 24-ամյա Միքայել Գրիգորյանին եւ տեղափոխել Գյումրի քաղաքի Գյուլբենկանի անվան հիվանդանոց: Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

NEWS.am-ին հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ