News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թալիշ գործիչ Գիլալ Մամեդովի մեծ աղմուկ հանած «Ты кто такой? Давай, до свидания» տեսանյութը ոգեշնչել է նաեւ դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսյանին, ով Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակը բնութագրեց նմանատիպ քառյակով:

«Դանմարկը արդեն դարձրին Դանիա, Համլետի հոր վրեժը դարձել է մանիա, եսլի տի նեմեց իդի տի վ Գերմանիա, տակ շտո բռածեց դավայ դո սվիդանյա»,- այսօր` հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական իրավիճակը գնահատելիս ասաց Վարդան Պետրոսյանը, նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մականունը` «Նեմեց Ռուբո»:

«Քաղաքական կացությունը ես այսպես կներկայացնեմ: Ժամանակն է եկել, որ մենք իրար հրաժեշտ տանք, բայց ուրախ կլինեի, որ այդ հրաժեշտը լիներ քաղաքակիրթ ձեւերով: Ընդհանրապես նման դեպքերում երկու ձեւով է լուծվում հարցը վերեւից եւ ներքեւից: Ես կուզեի, որ այս հարցը լուծվեր եւ ներքեւից եւ վերեւից»,- ընդգծեց դերասանը, վստահություն հայտնելով, որ վերեւում էլ ինչ որ եզրակցությունների անպայման պետք է գան, քանի որ ինչ տեղի ունեցավ «Հարսնաքար» ռեստորանում, պատահակություն չէր, այլ մեր կյանքի պատկերն է:

Իր խոսքի վերջում նա բոլորին հրավիրեց հուլիսի 23-24-ին Պարոնյանի անվան թատրոն դիտելու իր նոր` «Պարոնայք 50/50» ներկայացումը:

Տպել
Ամենաշատ