News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գաբալայում ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետի երկարացման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցություններում զիջումների գնալու հնարավորությունները դեռեւս կորած չեն:  Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: 

«Պետք է զիջման ուղիներ փնտրել, խնդիրն այն է, թե պատրաստ են կողմերն արդյոք զիջումների գնալու», - ասել է Բիրյուլինը:

Մարտի սկզբին լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել Ադրբեջանի կողմից Գաբալայում Ռուսաստանի վարձակալած ՌՏԿ-ի տարեկան 7 միլիոն դոլար վարձը մինչեւ 300-ի բարձրացնելու մասին: Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Բոնդարյովն անցած շաբաթ հայտարարել էր, որ համաձայնության չգալու դեպքում ՌԴ-ն քիչ բան կկորցնի:

Գաբալայի  ՌԼԿ-ն ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի ամենակարեւոր տարրերից մեկն էր:

Ռուսաստանի կողմից վարձակալության պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, դրա ժամկետն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի հետ բանակցությունների մասին` այն մինչեւ 2025 թվականը երկարաձգելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ