News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք:

Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձեւակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

Համոզված եմ, որ շարունակելու ենք միասին հետեւողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը, միասին կարողանալու ենք հասնել մեր նպատակներին, քանի որ բոլորիս ցանկությունն է` զարգացնելով ձեռք բերածը` կառուցել հզոր, բարեկեցիկ եւ մրցունակ Հայաստան: Դրա համար անհրաժեշտ հիմքեր ու հնարավորություններ են ապահովված Սահմանադրությամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են կատարվում երկրի իշխանությունների կողմից, այդ են պահանջում ժողովրդի ու պետության շահերը:

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, լավատեսություն եւ բարեկեցություն, իսկ մեր երկրին` խաղաղություն, զարգացում եւ առաջընթաց»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ