News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք ունե՞նք օրինակ, որ նախագահի ճաշակն ամենից բարձրն է: Այսօր` հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսում նման հարց ուղղեց դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ») ասուլիսի մյուս բանախոսին` Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին` անդրառնալով եթերը մաքրելու վերաբերյալ նախագահին հասցեագրված նամակին:

Ի պատասխան Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ նախագահը պետք է, ոչ թե մաքրի եթերը, այլ զարկ տա այդ գործընթացին: Ի դեպ, Սերգեյ Դանիելյանը նաեւ նշեց, որ սերիալների շատացումը գալիս է նաեւ նրանից, որ բոլոր ֆիլմերը հիմա լիցենզավորված են: Նրա խոսքով, պետք է հեռուստատեսության աշխատակիցներից կազմված հանձնաժողով ստեղծվի, ովքեր կմշակեն եթերի չափորոշիչները, ինչպես դա արվում է արտասահմանյան շատ ալիքներում, երբ օրինակ գիտեն, որ 18-րդ ալիքը էրոտիկ ալիք է, հետեւաբար երեխաներին չի թույլատրվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջերս մի շարք մտավորականներ եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ նամակ են հղել ՀՀ նախագահին, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

Սերժ Սարգսյաննդիմել է Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` ՀՌԱՀ-ի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ ՀԿ-ների եւ մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ եւ մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը պարտավորվել է մինչեւ սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել:

 

Տպել
Ամենաշատ