News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

PKK-ն Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հայտարարության միջոցով ներկայացրել է Թուրքիայի անվտանգության ուժերի հետ բախումների 2012-ի հունիս ամսվա վիճակագրությունը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական բանակը PKK-ի դեմ հունիսի ընթացքում իրականացրել է 53 ցամաքային գործողություն, ինչպես նաեւ իրականացրել հարձակումներ ռազմական ավիացիայի միջոցով։ «Քուրդ պարտիզանները թուրքական բանակի ստորաբաժանումների հետ ունեցել են 44 բախում։ Քուրդ պարտիզաններն իրենց հերթին իրականացրել են 36 գործողություններ։ Այս բոլորի հետեւանքով թուրքական անվտանգության ուժերը կորցրել են 249 զինվորական եւ ոստիկան։  Քուրդ պարիզանները կորցրել են 24 հոգու։ Բախումների ընթացքում վիրավորվել է 160 թուրք զինվորական»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ այս թվերը խիստ տարբերվում են թուրքական լրատվամիջոցների կողմից ներկայացված թվերից։

Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի եւ Կիպրոսի հարցերով պատասխանատու Հագ Փոփը օրեր առաջ ներկայացրել է վերջին 12 ամսում PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի բախման հետեւանքով սպանվածների թիվը, ըստ որի այդ ժամանակահատվածում սպանվել է թուրքական անվտանգության ուժերի 161 ծառայող եւ 76 քաղաքացիական անձ, իսկ PKKի զինյալներն այս ընթացքում կորցրել են 270 անդամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ