News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինի իշխանությունները հերքել են տեղեկությունները, որոնց համաձայն Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մարմնի արտաշիրմում է կատարվելու: Ճշտված տեղեկություններով, այդ հարցում դեռ ոչ մի որոշում չի ընդունվել, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հուլիսի 4-ին, կարգադրել է Յասեր Արաֆաթի մարմնի արտաշիրմում կատարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 8 տարի առաջ մահացած Արաֆաթին թունավորել են պոլոնիումով:

Ինչպես հաղորդել է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, նախկին առաջնորդի այրին` Սուհա Արաֆաթը հուլիսի 4-ին դիմել է ինքնավարության ներկա իշխանություններին` խնդրելով արտաշիրմում իրականացնել ռադիոլոգիական փորձաքննություններ կատարելու համար:

Եթե Արաֆաթի մասունքներում (հիմնականում ոսկորների եւ մազերի մեջ) պոլոնիումի բարձր քանակություն հայտնաբերվի, կարելի կլինի վստահորեն հայտարարել, որ նրան թունավորել են:

Լոզանի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները Յասեր Արաֆաթի անձնական իրերում հայտնաբերել են բարձր կոնցենտրացված պոլոնիում-210, ինչպես նաեւ արյան եւ քրտինքի հետքեր:

Մասնագետները նշում են. փաստը, որ արագ ցնդող եւ բնության մեջ հազվադեպ հանդիպող տարրը մինչ օրս մնացել է, խոսում է այն մասին, որ նրան դա տվել են դիտավորյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ