News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների մոտ 10 հոգանոց խումբը Ստամբուլի Ֆաթիհի շրջանում փողոցում շրջիկ սնունդի կետ ունեցող մարդինցի հայ Նուբար Վեսքեյին մահակներով դաժան ծեծի են ենթարկել՝ օգտագործելով նաեւ կտրող-ծակող գործիքներ եւ արցունքաբեր գազ։

DIHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցել եւ սկսել են ծեծել Ֆաթիհի շրջանում շարժական փոքրիկ սննդի կետ ունեցող Նուբար Վեսքին։ Այդ ընթացքում հարեւանությամբ գտնվող տաղավարների աշխատողները փորձել են միջամտել եւ իրենք եւս դաժան ծեծի են ենթարկվել։

Դաժան ծեծի եւ կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետեւանքով հայ գործըներոջը օգնության հասած 4 առեւտրականներ տեղափոխվել են հիվանդանոց։

Դաժան ծեծից հետո հայազգի Նուբար Վեսքեն եւ իրեն օգնության հասած Ռամազան Յըլմազը, Շաբան Օզերը եւ Սերդար Չոքսեւերը դիմել են ոստիկանություն։

Հայտնի չէ, թե ինչ պատճառով են քաղաքապետարանի աշխատակիցները հարձակվել հայի վրա։ Ականատեսները պատմում են միայն, որ քաղաքապետարանի աշխատակիցները մինչեւ մահակների ջարդվելը դաժանորեն ծեծել են Նուբարին եւ նրան օգնության հասած մյուս առեւտրականներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ