News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզում հուլիսի 6-ին տեղի կունենա «Սիրիայի բարեկամների»` Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքական գործիչների խմբի երրորդ հանդիպումը, որոնք փորձում են Սիրիայում արյունահեղության դադարեցման ուղիներ գտնել:

Մասնակիցների կազմից կրճատվել է Իրանը: «Իրանական վարչակարգը լիովին սատարում է Բաշար Ասադի արյունալի բռնությունները, ուստի չի կարող ճգնաժամի խաղաղ լուծման ուղիների որոնմանը մասնակցել», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է «Ազատությունը»:

Ռուսաստանը, որը չէր մասնակցում «Սիրիայի ընկերների» առաջին երկու հանդիպումներին, հրաժարվել է նաեւ այս անգամ: Այդ մասին հուլիսի 5-ին լրագրողներին է հայտնել ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: 

Նա նշել է, որ այդ խումբն սկզբնապես միայն մեկ նպատակ է հետապնդել. Պաշտպանել մեկ, ընդ որում, ոչ թե ներքին, այլ արտաքին` արտասահմանյան ընդդիմության խմբին: Ընդ որում Լավրովը համոզված է, որ Ժնեւի հանդիպումն սպառել է նման հանդիպումների անհրաժեշտությունը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Փարիզում կհավաքվեն շուրջ 150 պետությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Հասկանալի է, որ նման կազմով որեւէ լուրջ խոսակցություն կայունացման ուղիների վերաբերյալ վարելն անհնար է», - եզրակացրել է ռուսական ԱԳՆ-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ