News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հուլիսի 5-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի թիվ 12Ա շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն եւ հրդեհ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Լոգասենյակում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով, ինչից 1-ին կարգի այրվածք է ստացել Ա. Սարգսյանը: Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ