News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհուրդը հուլիսի 12-ին Երեւանում կազդարարի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` որպես աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում:

Եվրոպայի Խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային եւ տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների եւ գործընթացների, ինչպես նաեւ հանրայաին որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական եւ քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը եւ ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը:

Նշենք, որ Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին եւ կնախագահի Նախարարների Կոմիտեն 2013թ. մայիսից մինչեւ նոյեմբեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ