Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Յադ վա Շեմի ինստիտուտի կողմից բարեպաշտ ճանաչված ֆրանսահայերը հետմահու պարգեւատրվել են

Յադ վա Շեմի ինստիտուտի կողմից բարեպաշտ ճանաչված ֆրանսահայերը հետմահու պարգեւատրվել ենՀուլիս 07, 2012 | 05:23

Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել այն հայերի հիշատակին, ովքեր Յադ վա Շեմի ինստիտուտի կողմից բարեպաշտ են ճանաչվել, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին:

Միջոցառումը կազմակերպվել է «Իսրայելական բանակի կապելաններ» (AIA) ֆրանսիական կազմակերպության,  «Դիմադրություն շարժման հայ մասնակիցների եւ վետերանների ազգային ասոցիացիայի» եւ Յադ վա Շեմի ֆրանսիական կոմիտեի նախաձեռնությամբ: Երվանդ եւ Էլբիս Բերկջյաններին հետմահու Բարեպաշտի մեդալ է շնորհվել` Հոլոքոստի ժամանակ Գոլդհամեր հրեական ընտանիքին փրկելու համար: Նրանց որդին` Ալֆրեդ- Ֆրանսուա Բերկջյանը ներկա է եղել միջոցառմանը, նա եւս հիշատակվում է Ֆրանսիայի բարեպաշտների գրքում:

Հարգանք է մատուցվել 25 հայերի հիշատակին, ովքեր վտանգելով իրենց կյանքը, Հոլոքոստի ժամանակ հրեական ընտանիքների են փրկել: Նրանց անունները հնչեցրել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը:  Բոլոր այդ բարեպաշտների անունները գրված են Երուսաղեմի Յադ վա Շեմի պատին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...