News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ գրող Քրիս Բոխջալյանը, ում նոր` «Ավազե ամրոցի աղջիկները» կոչվող Ցեղասպանության մասին վեպը լույս կտեսնի հուլիսի 17-ին, հարցազրույց է տվել «Asbarez»-ին` պատմելով, թե ինչն է դրդել գրել այդ պատմությունը: Գիրքն ասք է Առաջին համաշխարհայինի շրջանում սիրո եւ կորստի, ընտանեկան գաղտնիքի մասին:

NEWS.am-ը հատված է ներկայացնում հարցազրույցից:

Ի՞նչը Ձեզ դրդեց գրել «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը:

Իմ գիտակցական կյանքի մեծ մասի ընթացքում մտածել եմ Ցեղասպանության մասին գիրք գրել: Փորձեցի գրել մի վեպ 1990-ականներին, բայց դա  «սիրողական» աշխատանք  էր:

Մի քանի տարի առաջ հայրս հիվանդացավ: Նրան այցելելու ժամանակ նայեցինք ընտանեկան լուսանկարները, եւ ես նրան խնդրեցի ավելի մանրամասն պատմել իր ծնողների մասին, ովքեր Թուրքիայում Ցեղասպանություն էին վերապրել: Ես նրան նաեւ խնդրեցի իր մանկության մասին պատել: Ի վերջո, նա ներգաղթյալների որդի էր, ով խոսում էր 1930թ. Վեսթչեսթերի շրջանի համար էկզոտիկ լեզվով:

Վերջապես իմ լավ բարեկամներից մեկը, ով լրագրող է եւ Ցեղասպանության հարցերով մասնագետ, խնդրեց  եւս մեկ անգամ փորձել գրել այն մասին, որն իմ ընտանիքի պատմության ամենակարեւոր մասն է: Այդպես էլ արեցի, եւ այս անգամ ստացվեց:

Պատմությունն իրակա՞ն է, թե՞ մտացածին, թե այդ երկու հասկացությունների միջինը:

Օ, դա վեպ է: Միանգամայն ճշգրիտ: Այդուհանդերձ, վեպում իրադարձությունները ներկայացնող Լաուրա Պետրոսյանը դա հենց իմ մտացածին  կերպարն է: Նրա պապի եւ տատի տունը իմ պապի ու տատի տունն է: Բայց Էլիզաբեթ Էնդիկոտն ու Արմեն Պետրոսյանն իմ պապն ու տատը չեն եղել: Հուսով եմ, որ պատմությունը արժանահավատ կլինի: Ես կատարեցի իմ տնային աշխատանքը: Հուսով եմ, որ ճշգրիտ եմ ներկայացրել այդ ժամանակաշրջանը:

Որեւէ թուրքական հակազդեցություն եղե՞լ է գրքի  հետ կապված:

Առայժմ ոչ:

Կլինի՞ այս գրքի կամ  հայկական թեմայի հետ կապված այլ աշխատանք:

Չգիտեմ, կլինի արդյոք շարունակություն: Ես երբեք շարունակություն չեմ գրել: Բայց կլինեն գեղարվեստական գործեր հայերի կամ ամերիկահայերի հետ կապված: Սա միանգամայն հնարավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ