News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին տված հարցազրույցում Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի տնօրեն Փոլ-Հենրի Ֆորեսթիերը խոսել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներուժի մասին:

Ի՞նչ եք կարծում, արդյոք կարգավորող մարմինների աշխատանքը եւ վարկավորման մատչելիությունը բավարար են վերջին տարիներին Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացման համար:

Փոքր եւ միջին բիզնեսն առողջ եւ արդյունավետ տնտեսության ողնաշարն է եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միշտ աջակցել է այդ ոլորտի զարգացմանը: Մեր ուղղակի ներգրավվածության նախապայմանը ֆինանսական թափանցիկությունն է, որը ցավոք հաճախ բացակայում է: Մենք նաեւ աջակցում ենք այս ոլորտին՝ անուղղակիորեն, տեղական գործընկեր բանկերին տրամադրելով փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման միջոցներ: Բնական պաշարների ոլորտում խոսքը ոչ թե փոքր եւ միջին, այլ խոշոր նախագծերի մասին է: Որպեսզի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ֆինանասավորի նման նախագիծ, ընկերությունը պետք է համապատասխանի թե՛ Հայաստանյան կարգավորիչ չափանիշներին, թե՛ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կորպորատիվ կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության չափանիշներին:

Արդյոք Հայաստանում հանքային ոլորտն, ընդհանուր առմամբ, համապատասխանո՞ւմ է ՎԶԵԲ-ի չափանիշներին:

Ես կարող եմ խոսել միայն այն ծրագրերի մասին, որոնք մենք նախատեսում ենք ֆինանսավորել: Նման ծրագրերից մեկի վերաբերյալ մենք այժմ սպասում ենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի հաստատմանը Բնապահպանության նախարարության կողմից: Այդուհանդերձ մենք զարմացած ենք, եւ որոշ առումով նույնիսկ հիասթափված ենք, նախարարության վերջերս արված հայտարարությամբ, որ նրանք պահանջում են եւս 230 օր` որոշում կայացնելու համար: Շրջակա միջավայրի եւ Սոցիալական ազդեցության գնահատականը, որ ՎԶԵԲ-ի պահանջն է ծրագրի ֆինանասավորման համար, պետք է հաստատվի հուլիսին եւ հնարավորություն տա մեզ գնահատելու, թե արդյոք ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր շատ բարձր չափանիշներին: Առանց հիմնավոր արդարացման, ծրագրի մեկնարկի հետաձգումը կարող է սխալ ազդակներ ուղարկել շուկային եւ բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրումների վրա:

Մինչ այժմ դուք միայն մեկ գործընկեր ունեք Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում` «Լիդիան ինթերնեշնլը»: Արդյոք ՎԶԵԲ-ը նախատեսո՞ւմ է ընդլայնել իր ներդրումային փաթեթը:

Առայժմ Լիդիանը մեր միակ գործընկերն է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում: Մենք վստահ ենք, որ Լիդիանը գործելու է բարձր բնապահպանական չափանիշների ներքո: Այդ պարագայում մենք պատրաստ կլինենք Ամուլսարի նախագիծը ֆինանասավորելու որոշում կայացնել: Առայժմ հանքարդյունաբերության ոլորտում այլ ներդրումների նախագիծ չունենք:

Դրակա՞ն եք արդյոք գնահատում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Արդյոք հասարակական կազմակերպությունները համարժեք են եւ կոմպետե՞նտ:

Մենք միշտ կապի մեջ ենք հասարակական կազմակերպությունների հետ եւ նրանց հետ շատ առողջ երկխոսություն ունենք: Մենք նաեւ ակնկալում ենք, որ հասարակական կազմակերպությունները աշխատեն նույն թափանցիկ ոճով, որը մենք ակնկալում ենք մեր հաճախորդներից:

Արդյոք ՎԶԵԲ-ը ծրագրո՞ւմ է ներգրավվել լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրերում, «Զվարթնոց» օդակայանի նոր տերմինալի լայնածավալ ծրագրից հետո:

Բանկը վերջերս հաստատել է Հայաստանի վերաբերյալ իր նոր ռազմավարությունը, դուք կարող եք ծանոթանալ ռազմավարությանը: Բանկի հիմնական ռազմավարական նախապատվությունները հետեւյալն են.
ֆինանասական սեկտորի զարգացումը եւ ֆինանսավորման մատչելիությունը: Բանկը կենտրոնանալու է իր ավանդական փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ միկրո-ֆինանասավորման ծրագրորի վրա, որոնք նպատակաուղղվելու են մայրքաղաքից դուրս եւ դյուրացնելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար վարկավորման մատչելիությունը գյուղական բնակավայրերում: Գյուղական բնակավայրերում ՎԶԵԲ-ը գյուղատնտեսական վարկեր կտրամադրի լոկալ տարադրամով:

Քաղաքային եւ գյուղական տնարսպորտային ենթակառուցվածքների բարելավում: Բանկը կաջակցի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին, առաջարկելով ծախսարտահայտող սակագնային համակարգեր, ծառայությունների մատչելիության բարելավում, ինչպես նաեւ գյուղական եւ քաղաքային տրասպորտային համակարգերի բարեփոխումներ` ներառյալ կենտրոնացված տրանսպորտային կառավարումը, եւ տոմսային համակարգը, կայանման կառավարման բարելավումը ինչպես նաեւ էքսպրեսս ավտոբուսների եւ մինի- ավտոբուսների ծառայությունները:

Ագրոբիզնեսի զարգացում եւ բարձր արտադրողականությամբ, արտահանմանն ուղղված արդյունաբերական ընկերություններ:

Բանկը ներդրումներ կանի արտահանման պոտենցիալ ունեցող ճյուղերում, ներառյալ` արտահանման խթանման իշխանությունների վերջին ծրագրով ընդգծված ոլորտներում: ՎԶԵԲ-ը նպատակ կդնի աջակցելու գյուղատնտեսության բնագավառին, նեդրումները հատկացնելով արժեշղթայի ողջ երկայնքով:

Բարելավել հանքարդյունաբերության բնագավառում կարգավորման ինստիտուտը եւ կայուն էներգիայի ինստիտուցիոնալ եւ արտադրողականության բարձրացման շրջանակը: Բանկը կաջակցի ֆինանսապես կենսունակ, վերականգնվող էներգետիկ ծրագրերում ներդրումներին եւ գործընկեր բանկերի միջոցով կֆինանսավորի էներգիայի արդյունավետությանն ուղղված վարկային գծեր, արդյունաբերողների եւ բնակիչների համար: Բանկը կաջակցի էներգիայի գեներացիայի ծրագրերին, մասնավորապես` սկսնակներին եւ ոչ-պետական սեկտորի մասնակիցներին: Ինչպես նաեւ հնարավոր կլինի Բանկի մասնակցությունը տեղական էլեկտրական ենթակառուցվածքների ծրագրերում, որոնք ուղղված կլինեն տեղական էլէկտրաէներգիայի շուկայում մրցակցության խթանմանը: Բանկը կաջակցի վարկավորման ներուժ ունեցող հանքարդյունաբերական ծրագրերին, որոնք ունեն հեղինակավոր ներդրողներ եւ որոնք հավատարիմ կլինեն բնապահպանական եւ սոցիալական պաշտպանության բարձր չափանիշներին:

Հայաստանի միջնաժամկետ հեռանկարները մեծապես կախված են ներդրումների եւ արդյունավետության բարձրացման համար պայմաններ ստեղծելու Հայաստանի իշխանությունների կարողությունից: Գալիք տարիներին Բանկը կշարունակի իր քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը իշխանությունների հե` Հայաստանում գործարար մթնոլորտը բարելավելու վերաբերյալ: Բանկի կողմից ֆինանասավորվող Բիզնեսի աջակցության գրասենյակի միջոցով հանրային-մասնավոր երկխոսությունը կամրապնդվի եւ տարածվելով դրական ազդեցություն կունենա Հայաստանում գործարարությանը խոչնդոտող տարբեր խնդիրների լուծման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ