News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր վրդովմունքն է հայտնել «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր, «Դավայ, դո սվիդանիյա» հոլովակի հեղինակ Գիլալ Մամեդովի ձերբակալությամբ:

«Մենք մինչեւ հոգու խորքը վրդովված ենք Գիլալ Մամեդովի հասցեին մեղադրանքներից եւ պատժից, որ սպառնում է նրան»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Սա լիովին աբսուրդային գործ է, որը միայն վկայում է Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լարվածության աճի մասին: Այդ լարվածությունը պետք է դադարեցվի եւ անթույլատրելի է, որ լրագրողներն ու իրավապաշտպանները դառնան այդ լարվածության զոհը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Գիլալ Մամեդովին առաջադրվել է պետական դավաճանության եւ ազգային ատելության հրահրման մեղադրանք: Նրան նաեւ մեղադրում են իրանական հետախուզության հետ համագործակցելու մեջ, եւ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ