News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին «Ազերթաջ» գործակալությանն ասել է Լիտվային ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:

«Ուժի կիրառումը, ինչպես նաեւ ստատուս-քվոն, չեն նպաստում ձգձգվող հակամարտության լուծմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը մեզ մոտ անհանգստություն առաջացրեցին: Այդ իրադարձություններն ընդգծում են  միջադեպերի հետաքննման մեխանիզմների կարեւորությունը, ինչպես առաջարկվել էր ԵԱՀԿ-ի կողմից: Պարզ գործնական քայլերը, ինչպիսին է դիպուկահարների դուրս բերումը շփման գծից եւ միջադեպերի հետաքննման արդյունավետ մեխանիզմների  վերականգնումը,  զգալի կնվազեցնեն հարաբերություններում լարվածությանը»,-նկատել է Աժուբալիսը:

Նրա խոսքով` կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն` փոխզիջման հասնելու համար` համաձայն Մարդիդյան սկզբունքների, որոնք խաղաղության պահպանման հիմք են, ինչպես նաեւ ամբողջությամբ կատրելու համար այն պարտավորությունները, որոնք  ստանձնել են նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ