News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա  «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում, հուլիսի 4-ին առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:

«Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի  «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի եւ սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաեւ Գեւորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:

Միջոցառումներին ներկա էին Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի եւ մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ Նարդոյի քաղաքապետը:

«Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ինչը վկայում է իտալական հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին:

Նշենք, որ այս տարի Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի «Հուլիսյան այգիներ» փառատոնին մասնակցել են նաեւ Նորվեգիան, Ավստրիան եւ Իրանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ