System of a Down խմբի վոկալիստ, երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարել է, որ իր քաղաքացիական ակտիվությունը եւ քաղաքականացված դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության կեղծավոր ժխտման արձագանք է:
«Կարծում եմ, որ իմ գործունեությունն ու քաղաքականացված դիրքորոշումը ծագեց իբրեւ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում ԱՄՆ-ի կեղծավորության արձագանք: Ես գիտակցեցի, թե որքան այլ հարցերի`մարդու իրավունքների կամ բնապահպանական խնդիրների մասին են լռում այն բանի համար, որպեսզի քաղաքացիական կապիտալ կուտակեն եւ շահույթներ ստանան»,- ասել է նա նորզելանդական «The New Zealand Herald» թերթի հարցազրույցում:
Ինչպես նշում է հրատարակչությունը, Թանկյանը Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության ճանաչմանը ձգտեղ հայերի խոսափողն է:
«Պատմական այս հարցը ձեւ է հաղորդել նրա հայացքներին, նրա երաժշտությանը` լինի System of a Down խմբի կազմում, թե որպես մեներգիչ»,- գրում է թերթը:
Նշենք, որ Նոր Զելանդիան երգչի երկրորդ տունն է: Սյստեղ երգիչը բնակվում է այն ժամանակ, երբ Լոս Անջելեսում չէ, կամ էլ` շրջագայության: