News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայաստանյան լրատվամիջոցներին կոչ են անում հետեւողականորեն լուսաբանել ԼՂՀ նախագահի ընտրությունները:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային եւ թափանցիկ ընտրությունները շատ կարեւոր են հետագա զարգացման եւ բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։

Ըստ այդմ էլ երիցս կարեւորվում է, որպեսզի նախընտրական պայքարh անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում եւ հայտնվի հասարակության հետաքրքրության եւ ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաեւ Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ  հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք  համարել:

Այս բացը լրացնելու համար Հայաստանի լրատվամիջոցներին կոչ ենք անում հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։  Նկատի ունենալով ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարեւոր է երկու հանրապետությունների եւ նրանց հանրությունների համար»:

Հայտարարությունը ստորագրել են`

Բորիս Նավասարդան - ԵՄԱ նախագահ

Գեւորգ Տեր-Գաբրիելյան - Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն

Ստեփան Գրիգորյան -  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Նունե Սարգսյան - Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ նախագահ

Մանվել Սարգսյան - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

Հովսեփ Խուրշուդյան - «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ

Աշոտ Մելիքյան - «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ

Արմեն Գրիգորյան - «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ

Արթուր Պապյան - «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Հայկազն Ղահրիյան - «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Էդիկ Բաղդասարյան - «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Թաթուլ Հակոբյան  - Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

Միքայել Զոլյան -  Անկախ փորձագետ

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ