News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն իր անձնագիրը պատռել եւ նետել է Ազգային ժողովի շենքի գլխին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ Վահրամ Սահակյանը՝ հավելելով, որ այս երկրում ապրել չարժե, ինքն իր անձնագիրը պատռել է, որովհետեւ իրեն չի համարում այս երկրի քաղաքացի:  Թեեւ այս հանգամանքին, Վահրամ Սահակյանը չի ուզում հեռանալ Հայաստանից, եթե ուզենա հեռանա, առանց անձնագրի էլ կհեռանա:

Գրողը նշեց, որ մեր հանրապետությունում շատ են տեղի ունենում ահասարսուռ դեպքեր, օրինակ՝  երբ փորձել են մի քանի անգամ իրեն կաշառք տալ:

Նրա կարծիքով՝ այս երկրում երեք մարդ կա, որ կյանքում չհավատանք, որ կաշառք կվերցնեն, նրանք են Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը եւ Վահրամ Սահակյանը:

Հրապարակախոսը տեղեկացրեց, որ  մի քիչ հոգնել է, որեւէ բանի վրա չի աշխատում, քանի որ «այս երկրում, երբ սերիալները դարձել են նորմալ երեւույթ, դրանք ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ, ինքն ասելու բան չունի»:

«Ես ոչ մի բանի վրա չեմ աշխատում, գտնվում եմ ծայրահեղ աղքատ վիճակում»,-ասաց գրողը:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ