News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, հուլիսի 10-ին` ժամը 16:00-19:00-ին, Մոսկվա կինոթատրոնի 2-րդ հարկում տեղի կունենա «Անտարես» հրատարակչության հրատարակած մանկական գրքերի ներկայացում-շնորհանդես: Այն ներկայացնում են «Անտարես» հոլդինգը եւ «Գրանիշ» գրական ակումբը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Գիրքը եւ կինոն» նախագծի շրջանակում:

«Անտարես» հրատարակչությունը հայաստանյան մանկական գրքի շուկայում պայմանավորում է նոր որակ եւ չափանիշ: «Եգիպտագիտություն», «Խիզախ ծովահենների գաղտնիքները» գրքերը յուրօրինակ հանրագիտակներ են: «Աշխարհը մեր շուրջ» «խոսող» գիրքը երեխայի հետ կխոսի բնության ու կենդանական աշխարհի բոլոր ձայներով: Իսկ «Վայրի բնության ձայներ» եռաչափ գիրքը երեխային կօգնի իրեն զգալ բնության ամենատարբեր միջավայրում:

Գրքերը միայն այդ օրը կվաճառվեն հատուկ գնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ