News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միշտ էլ եղել է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հաստատման կողմնակիցը, եւ այդ իմաստով կարեւոր նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` ելույթ ունենալով Բաքվի Սլավոնական համալսարանում:

«Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Մենք դեմ ենք ղարաբաղյան հակամարտությունը կողմնակի պատրաստի բաղադրատոմսերով լուծելուն: Վստահ ենք, որ խնդիրը կարող է լուծվել, եթե պահպանվեն երկու կողմերի շահերը: Եթե գտնվի լուծման նման ուղի, Ռուսաստանը պատրաստ է այդ պայմանավորվածությունների երաշխավոր դառնալ: Սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների վրա»,- նշել է նա:

Նշենք, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների 10 հանդիպում: Ըստ Նարիշկինի, չի կարելի ասել, թե այդ հանդիպումները բացառապես անարդյունք էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ