News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին Վիեննայում տեղի է ունեցել «Հայաստանի օր» միջոցառումը, որը կազմակերպել էր «Էներգիայի համայնք» կազմակերպությունը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաեւ INOGATE-ի մասնակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակության կազմում էին էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ,  Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի, «Հայռուսգազարտի», «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության, Վերականգնողական աղբյուրների եւ էներգիայի արդյունավետության հիմնադրամի եւ այլ շահառու ընկերությունների ներկայացուցիչներ:

2011թ. հոկտեմբերին «Էներգիայի համայնքում» դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո սույն միջոցառումը հարթակ հանդիսացավ Հայաստանի էներգետիկ ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքի, ընկերությունների, իրավական դաշտի եւ զարգացման հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար:

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում խոսել են Հայաստանի էներգետիկ ոլորտում տիրող իրավիճակի, զարգացումների, հեռանկարների եւ համագործակցության հնարավոր ոլորտների մասին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը նպատակ ունի անդամակցել «Էներգիայի համայնք» կազմակերպությանը:

Միջոցառման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք ոլորտներում կիրառել կազմակերպության հիմնադիր համաձայնագիրը:

Կողմերը պայմանավորվել են աշխատել միասին եւ եզրեր  փնտրել տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ:   Այդ նպատակով «Էներգիայի համայնքի» քարտուղարությունը կմշակի Հայաստանի հետ համագործակցության հատուկ գործողությունների ծրագիր, իսկ հայ փորձագետներն ու պաշտոնյաները կմասնակցեն կազմակերպության կառույցների, աշխատանքային խմբերի եւ սեմինարների աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ