News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Մեդիայի, ճարտարագիտության եւ դիզայնի «Ստրելկա» ինստիտուտում տեղի է ունեցել Վարրդուհի Նազարյանի թվով տասներորդ հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառմանը հրավիրված են եղել մեդիա ոլորտի հայտնի անձինք, որոնց թվում`Ալյոնա Դոլեցկայան, Տանյա Գեւորգյանը, Ստելլա Ամինովան եւ ուրիշներ:

Ինչպես տեղեկացնում է «Սպլետնիկը», ցուցադրության շրջանակում նաեւ կարճ ֆիլմ է ցուցադրվել դիզայների մտքերի եւ զգեստների ստեղծման պատմության մասին:

Աշուն-ձմեռ 2012 հավաքածուի ամեն զգեստում նկատվում է Վարդուհուն բնորոշ ձեռագիրը` գունային լուծումների եւ կոնստրուկցիաների նվազագույն աստիճան, զսպվածություն, բացվածքների եւ դետալների շեշտադրում: Մետաքսից, բատիստից, մորթուց, քաշմիրից բացի, դիզայներն օգտագործել է երեւանյան վարպետների ձեռագործ ժանյակներ:

Այս հավաքածուի ոգեշնչողը եղել են հայրենի Հայաստանի բնությունը, ճարտարապետությունն ու պոեզիան, իսկ նոր տարեշրջանի կերպարը` Շառլոթ Բրոնտեի հերոսուհի Ջեյն Էյրը`իր համեստ վարքուբարքով, խելքով եւ բարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ