News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2012 թ. առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձել է 7.1 մլրդ դրամ: Այդ մասին այսօր` հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձվել էր 6.8 մլրդ դրամ:

Ամենաշատ բռնագանձումներ կատարվել են իրավաբանական անձանց օգտին` 2.9 մլրդ դրամ, սակայն նախորդ տարվա համեմատ (4.1 մլրդ դրամ) այստեղ առկա է նվազում: Փոխարենն աճել են ֆիզիկական անձանց օգտին կատարվող բռնագանձումները` գերազանցելով 1 մլրդ դրամի սահմանագիծը: Պետական բյուջեի օգտին բռնագանձումները կազմել են 1.3 մլրդ դրամ:

Ըստ Մ. Պողոսյանի` ԴԱՀԿ-ն աշխարհում իր արդյունավետությամբ երկրորդ նմանատիպ ծառայությունն է: Թերեւս դա է պատճառը, որ Հայաստանը որոշել է զերծ մնալ ԴԱՀԿ-ը մասնավոր ծառայություն դարձնելու գաղափարն իրագործելուց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ