News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ` Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ: Այդ մասին այսօր` հուլիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը` փոխանցելով նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերը: Նա խոստացավ լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել, երբ այդ բանակցությունների արդյունքները կորոշակիանան:

Մարտին «Գազպրոմի» ղեկավարությունը դիմել է Ռուսաստանի կառավարությանը` հոկտեմբերի 1-ից կտրուկ բարձրացնել ԱՊՀ երկրներին եւ Ռուսաստանի ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Դա պայմանավորված է օգտակար հանածոների արդյունահանման հարկի բարձրացմամբ, ինչի արդյունքում ռուսական գիգանտ ընկերությունը մոտ 2 մլրդ դոլարի վնասներ է կրել:

Ներկայում «Գազպրոմը» Եվրոպային գազ մատակարարում է միջինը 415 դոլարով` 1000 խոր. մետրի համար: Մոտավորապես նույն գինն է գործում Ուկրաինայի համար: ԱՊՀ մյուս երկրներին գազը մատակարարվում է 200-300 դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ