News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գործարկել է երկրում «Առասպել» հայկական կոնյակի առաջին շշալցման գիծը:

Ինչպես հաղորդում է rbc-ն, հուլիսի 10-ին նա մասնակցել է Մինսկում  «Հայկական  ստանդարտի» խորհրդանշական թողարկմանը: 

Նախագահին նվիրել են կոնյակի առաջին շիշը, որը նա փոխանցել է ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Ծառուկյանին:

Լուկաշենկոն ասել է, որ «Բելառուսում հայկական կոնյակը կապրի»: «Բելառուսցիները դա չեն մոռանա: Սա մեր երկրում հայկական կոնյակների առաջին արտադրությունն է», - նշել է Լուկաշենկոն:

Նախկինում հանդիպելով Հայաստանի ձեռնարկատերերի հետ` հանրապետության նախագահը մատնանշել էր մի շարք համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը: Արդյունքում երկու տարի առաջ Երեւանում բացվել էր Հայ-բելառուսական  առետրի տունը, իսկ այսօր իրականացվում է հայկական կոնյակի շշալցում:

Մինսկի ձեռնարկության հիմնադիրն է Երեւանի  կոնյակի, օղու եւ գինու գործարանը եւ «Բելառուստորգ» հանրապետական ձեռնարկությունը:  Հայկական կողմի  բաժինը 69% է կազմում, բելառուսականինը` 31%: Նոր հոսքի համար իտալական  հոսքագիծ է տեղադրվել: Հզորությունը նախատեսված է  տարեկան 200 հազար դալ քանակութամբ: Հումքը մատակարարվում է Հայաստանից:

Նախատեսվում է, որ նոր հոսքից կթողարկվի երեք եւ հինգաստղանի կոնյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ