News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Կենդանի մատյան» բլոգների ծառայությունը բողոքում է համացանցային կայքերի «սեւ ցուցակների» օրինագծի ընդունման դեմ: 

Ինչպես ասվում է ծառայության գլխավոր էջում տեղակայված հայտարարության մեջ, այն բողոքում է  «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների դեմ: «Տվյալ փոփոխությունները կարող են հանգեցնել համացանցի ռուսալեզու հատվածում գրախոսության ստեղծման, որն արգելված է ՌԴ-ի Սահմանադրությամբ», - նշվում է հայտարարության մեջ:

«Սակայն տվյալ  արգելափակման համակարգը չի նախատեսում ոչ մի սահմանափակում, որը թույլ կտար այդ միջոցները դիտարկել որպես ոչ գրախոսության ներմուծում», - ընդգծվում է տեքստում:

Բացի դրանից, նրանք դժգոհ են, որ  պրովայդերները կարող են արգելափակել այս կամ այն կայքը նախարարության ցուցումով եւ առանց դատական որոշման: «Ցավոք, Ռուսաստանում  օրենսդրության կիրառման փորձը խոսում է  վատ սցենարի բարձր հավանականության մասին», - նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Wikipedia հանրահայտ համացանցային հանրագիտարանի ռուսալեզու բաժինը հուլիսի 10-ին դադարեցրել էր իր աշխատանքը: 

Ցանկացած էջ բացելու  փորձի դեպքում օգտվողները հաղորդագրություն են տեսնում, որում ասվում է. «Ռուսերեն Վիքիփեդիան հուլիսի 10-ին կփակվի ի նշան բողոքի «Տեղեկատվության մասին» օրենքում փոփոխությունների կատարման, որի քննարկումը տեղի է ունենում այսօր` ՌԴ-ի Պետդումայում: Այդ փոփոխությունները կարող են հիմք դառնալ համացանցային արգելված կայքերի տարբերակման եւ IP-հասցեների իրական գրախոսության համար:

Նշենք, որ խոսքը աղմկահարույց №89417-6 «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ օրինագծի մասին է, որը քննարկվում է Պետդումայում, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Այն ենթադրում է կայքերի այսպես կոչված «սեւ ցուցակների»  ստեղծում, որոնց հասանելիությունը կարող է փակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ