News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքում 94 տարեկան հասակում մահացել է Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) հիմնադիր եւ մինչեւ 2001 թվականը նաեւ նրա նախագահ Մանուկ Սողոմոն Յանգը: Այս մասին հաղորդում է The Armenian Reporter-ը:

Պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը Մանուկ Սողոմոն Յանգին հաջողությամբ անվանել է «հայկական հետազոտությունների շարժման հայր» եւ դա խոսում է ԱՄՆ-ում հայագիտության ստեղծման մեջ Յանգի դերի մասին:

Լինելով Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, ով 1950-60-ական թվականներին գլխավորել է ամերիկյան բուհերում հայկական հետազոտությունների հարցով մշտական ծրագրերի ստեղծման աշխատանքները, Յանգը զբաղեցրել է NAASR-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը դրա ստեղծման պահից (1955) մինչեւ 2001 թվականը:

Այդ տասնամյակների ընթացքում եւ Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան, եւ հայագիտությունը շարունակել են զարգանալ եւ ընդլայնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ