News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի կինորեժսոր Նատալյա Բելյաուսկենեն, ում «Եթե բոլորը» կինոնկարը ընտրվել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային ցուցադրության համար, «Հայկակական համայնապատկեր» անվանակարգում, երազում է հաջորդ ֆիլմը նկարահանել Հայաստանում: Այս մասին նա խոստովանել է հուլիսի 10-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:

Լիտվական ազգանունով ռուս աղջկան հաճախ հարցնում են, թե ինչպես է նա հայտնվել հայկական նախագծում եւ կարողացել այդքան խորն ընկղմվել հայկական պատմության մեջ: «Որքան շատ եմ մտածում, այնքան ավելի լավ եմ հասկանում, որ այս ամենը պատահականություն չէ: Սրտով ես այստեղ եմ: Իմ այստեղ առաջին անգամ գալու պահից 2,5 տարի առաջ իմ հիացմունքը այս երկրով եւ մարդկանցով ավելի է ամրանում», -ասել է Բելյաուսկենեն:

Կինոռեժիսորը նշել է, որ Միքայել Պողոսյանի սցենարով նկարահանված ֆիլմի աշխատանքներն սկսվել են ղարաբաղյան պատերազմի բազմաթիվ վետերանների հետ հանդիպումներից: «Կարեւոր էր խոսել մարդկանց հետ, որոնք անցել էին այդ պատերազմով եւ մինչեւ այժմ վերապրում են այն, այլ ոչ թե կարդալ նոթերը: Պատերազմը նրանց մեջ միշտ ապրում է: Դա հաղթահարելը շատ դժվար է», - նշել է նա: Ֆիլմը, նրա խոսքով, հենց այդպիսի մարդկանց մասին է, կյանքի նկատմամբ սիրո մասին:

Բելյաուսկենեն խոստովանել է, որ իր մեծ ցանկությունն է այդ ֆիլմը ցուցադրել Ադրբեջանում: «Ես կուզենայի, որպեսզի մարդիկ դուրս գային ֆիլմը նայելուց հետո թեթեւացման եւ լուսավորման զգացմունքով», - ասել է մամուլի ասուլիսի հյուրը, ընդգծելով, որ իր համար շատ կարեւոր է, որպեսզի նկարը ոչ մի դեպքում չընդունվի որպես Հայաստանի քաղաքական հայտարարություն: «Այդ ֆիլմը նախ եւ առաջ ցանկացած պատերազմում կռված մարդկանց մասին է»,-ասել է նա:

Նշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Մոսկվայում` Մոսկվայի Միջազգային 34-րդ կինոփառատոնի շրջանակներում: «Եթե բոլորը» ֆիլմը ներկայացվել է նաեւ Փարիզում, իսկ Մոսկվայի կինոփառատոնից հետո ստացել է բազմաթիվ հայտեր աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու համար:

«Եթե բոլորը» պատմում է սարատովցի մի աղջկա` Սաշա Մասլեննիկովայի մասին, ով Լեռնային Ղարաբաղ է եկել հոր գերեզմանը գտնելու նպատակով, մի ռուսի, ով զոհվել էր հանուն հայուհի կնոջ հայրենիքի: Աղջիկը գտնում է ջոկատի հրամանատարին, որին պատերազմը «բաց չի թողնում»: Միասին նրանք գտնում են զինվորի գերեզմանը, սակայն այն գտնվում է սահմանի այն կողմը…

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ