News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ նախորդ օրն իրենց  թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. «Եվրոստանի» Մանվել Բադեյանն ու ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂ նախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ:

Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին, բայց նա կստանա ընդամենը  6-7, լավ` մինչեւ 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում պնդել է`  մոտ 40 տոկոս, հետո՝ 30, վերջում 20-ի վրա է կանգ առել:

«Կրվող» կողմը Գալուստ Գրիգորիչի սենյակում եղած պատգամավորներին խոստացել է տանել «մի տեղ պատիվ տալու»: Ներկաներից մեկը Բադեյանին, թե` կուզեմ դու կրվես, բայց կրվողը հաստատ Գառնիկն է լինելու. եսիմ կտանի՞ մի կտոր հաց ուտելու»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ