News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 10-ին, ժամը 19.50-ին,  ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ողնաշարի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 26-ամյա մի քաղաքացի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հայտնել է, թե վնասվածքն ստացել է Մեղրի-Երեւան ճանապարհի 189-րդ կմ-ին՝ անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից իրեն բախվելու հետեւանքով, իսկ Սիսիանի քննչական բաժանմունքում նա բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հեծանվով Երեւան մեկնելու ընթացքում փորձել է բռնել համընթաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի կցորդից, սակայն կորցրել է հեծանվի կառավարումը եւ վայր ընկել:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ